The Guardian-ը Մխիթարյանին աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում է դասել
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է The Guardian-ի կողմից կազմված աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում է, որտեղ նա 90-րդն է:
The Guardian-ը անդրադարձել է նաև Մխիթարյանի աբշնցկացրած փայլուն մրցրաշրջանին և ընդհանուր նրա խաղին: ”Նախորդ մրցաշրջանում հենակետայինի դիրքը բավականին օգտակար եղավ Հենրիխ Մխիթարյանին, ով բարձրացրեց իր տակտիկական որակները, իսկ գրոհներին միանալը և եզրափակելը Միրչա Լուչեսկուի կողմից բավականին բարձր գնահատականի հանգեցրեց”,-գրել է նա, ապա շարունակելով` նշել. ‘
‘Մխիթարյանը 7 տարեկան էր, երբ մահացավ հայրը, ով Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ էր: Հենրիխը 23 տարեկան է և այս տարիքում համարվում է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ”: