ՀՀԿ-ի նիստը երկար տեւեց. /վիդեո/
ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ինչպես միշտ վարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այն տեւեց մոտ 2,5 ժամ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անցած շաբաթ կայացած ՀՀԿ 14-րդ համագումարում պատվիրակներին բաժանվել էր նախագահի նախընտրական ծրագրի նախագիծը, որի շուրջ էլ ներկայացվել էին առաջարկներ: Դրանք շատ էին եւ մեկ առ մեկ քննարկվեցին նիստում:
Միաժամանակ նախագահը անդրադարձավ Ռուսաստանի Դաշնություն կատարած իր աշխատանքային այցին: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջեւ կատարված միջադեպին, ապա դա չի քննարկվել:
“Մհեր Արշակյանը դիմել է էթիկայի հանձնաժողով, որը ապաքաղաքական մարմին է, եւ հարցը կքննարկվի: Իսկ ՀՀԿ-ն իր դիրքորշումն արդեն արտահայտել է”,-ասաց Շարմազանովը: Վերջում նա շնորհակալություն հայտնեց բոլոր լրատվամիջոցներին ՀՀԿ-ի հետ համագործակցելու եւ աշխատելու համար: Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ եկող տարի համագործակցությունը էլ ավելի արդյունավետ կլինի:
Մանրամասները` տեսանյութում: