29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Շարմազանովը Բագրատյանին կոչ է անում հեքիաթներ չպատմել

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խիստ զայրացրեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն արտահայտությունները, թե իշխանությունները Արցախը հանձնել են Ադրբեջանին: Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորին իր տեսակետը որպես բացարձակ ճշմարտություն չներկայացնել:

«Հարգում ենք կարծիք հայտնելու Ձեր իրավունքը, սակայն այստեղ գտնվող քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունենի իր սեփական կարծիքը: Պետք չէ այստեղ պատմել տարբեր հեքիաթներ Ղարաբաղն Ադրբեջանին  հանձնելու մասին: Մենք շատ հարգում ենք մեր բոլոր երեք նախագահներին, սակայն  դուք արդեն Արցախը «ավանսով հանձնելու» մեջ ենք մեղադրում, չի կարելի այդպես»,- արձագանքեց Շարմազանովը: Նա կոչ արեց նաև որակումներ չտալ Սահմանադրական նախագահ Գագիկ Հարությունյանին:

Շարմազանովն ընդգծեց, որ իրեն հետաքրքիր չէ, թե Բագրատյանն ինչ հարաբերություններին ունի Հարությունյանի հետ, սակայն հորդորեց հարգել նրան, քանի որ նա ՍԴ նախագահն  է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ