13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանը հեռացնում է սառցաբեկորները

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված,  իրականացվում է նաեւ մայրաքաղաքի բազմաբնակարան , ինչպես նաեւ հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան եւ կախված սառցաբեկորների հեռացման գործընթացը:   Խնդիրը անցորդների անվտանգ անցուդարձի  ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի եւ առողջության համար:

Այս աշխատանքներում Երեւանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաեւ հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երեւանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները:

Բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն եւ հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների  անմիջական հարեւանությամբ անցուդարձ կատարելուց:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ