13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պահանջում են կալանք դնել Ռոբերտ Քոչարյանի հաշիվների վրա

Նորաստեղծ “Հակակրիմինալ” ՀԿ եւ “Հայրենիք ու պատիվ” կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը լրագրողներին հայտարարել է, որ իրենք ստեղծել են “սեւ ցուցակ”, որը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանը: Ներկայացնելով նոր նախաձեռնության նպատակներն ու առաջիկա անելիքները` Գառնիկ Մարգարյանը նշել է, որ հասարակական կազմակերպությունում ստեղծվել են տարբեր աշխատանքային խմբեր՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական, սպորտային, որոնցում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները: 

ՀԿ-ի նպատակն է հայտնաբերել, ձեւավորել ապօրինի գործողությունների, թալանի “սեւ ցուցակ”` թե երկրի ներսում, թե դրսում խոշորագույն հարստություններ կուտակած օլիգարխների: 

Ի դեպ, խումբը պահանջելու է կալանք դնել Հայաստանի երկրորդ նախագահի ունեցվածքի եւ բանկային հաշիվների վրա, արգելել նրա եւ նրա ընտանիքի անդամների մուտքը ՌԴ եւ Եվրոպա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ