19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Աշխարհի վերջից առաջ մի-մի գավաթ շամպայն /վիդեո/

 “Կա մի առասպել, որի համաձայն` Գրիգոր Լուսավորիչը թախանձագին աղոթք է ուղղում Աստծուն եւ Աստված պատասխանում է, որ աշխարհը կկործանվի միայն այն ժամանակ, երբ Երկրի վրա մահացած լինեն բոլոր հայերը, հետեւաբար` հայերը վախենալու ոչինչ չունեն”,- լրագրողների հետ հանդիպմանը խոսելով աշխարհի վերջի մասին` ասաց  տոմարագետ Լիլիթ Սիմոնյանը: Ըստ նրա,  գոյություն ունեն մարդկության բնաջնջման վիճաբանական առասպելներ, որոնք իրականում չեն համապատասխանում իրականությանը: Նաեւ պետք է հաշվի առնել, որ  Մայաների օրացույցը տարբերվում է հայկական տոմարից:

Աստղագետ, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը չի բացառում աշխարհի վերջը: “Կա աղետների հնարավորություն Երկրի վրա: Պետք չէ մոռանալ, որ ինքը` մարդը, կարող է իրեն բնաջնջել նաեւ արհեստական ինտելեկտի` ռոբոտների ստեղծմամբ: Սա նշանակում է, որ մարդու ստեղծած ռոբոտը կգերազանցի իրեն”,-ասաց նա: Այնուամենայնիվ, ըստ նրա, տարին լիքն էր տիեզերական երեւույթներով, Արեգակի ակտիվությամբ, սակայն աշխարհի վերջի կամ մոլորակների շքերթի մասին լուրերը հիմնականում հորինված են:

Թե ինչը կարող է լինել նման խոսակցությունների տարածման պատճառ, աստղագետն ու տոմարագետը նշեցին, որ բիզնեսը եւ այլ գործոններ: նԵրկրի կործանման մասին խոսակցությունները նաեւ դրանք երբեմն կարող են դրական ազդեցություն ունենալ, այսինքն` մարդկանց սթափեցնում են:

Աշխարհի վերջից ժամեր առաջ՝ “Տեսակետ” ակումբի մեր գործընկերները առաջարկեցին մի-մի գավաթ շամպայն խմել: Իսկ մաղթանքը մեկն էր՝ աշխարհի վերջը երբեք չլինի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ