12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ:

 Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող զարգացումները եւ դրանց վերաբերյալ իր մոտեցումները: Առաջին նախագահն անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանի առջեւ ծառացած ներքին մարտահրավերներին, մասնավորապես համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների եւ հեռուստաեթերում բազմակարծության եւ տնտեսական մրցակցության բացակայությանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցեր:

 Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Առաջին խորհրդական Իզաբել Գինելը եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ