19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանը միացավ Շարմազանովին

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը ևս միանում է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, և ինքն էլ է ցավում լրագրող Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի համար:

”Էդուարդ Շարմազանովը ափսոսանք է հայտնել Մհեր Արշակյանի հետ կապված միջադեպի առիթով և ներողություն խնդրել: 

Ես նույնպես ցավում եմ կատարվածի կապակցությամբ և միացնում եմ իմ ներողությունները”,-գրել է Աշոտյանը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավոր Մհեր Սեդրակյանը վիրավորել էր ՛՛Ա1+”-ի լրագրող Մհեր Արշակյանին՝ հրաժարվելով պատասխանել լրագրողի հարցին: Այնուհետ մի խումբ լրագրողներ նամակ էին հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով կարգի հրավիրել պատգամավորներ Մհեր Սեդրակյանին ու Սամվել Ալեքսանյանին:

Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում ափսոսանք էր հայտնել միջադեպի համար:

՛՛Ափսոսում եմ միջադեպի կապակցությամբ, որպես ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ ներողություն եմ հայտնում Մհեր Արշակյանին եւ լրագրողական հանրությանը: Հուսով  եմ, որ նման երեւույթներ այլեւս չեն կրկնվի՛՛,-ասել էր նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ