04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Եկել ես «սատանի մայլեն». Գագիկ Ջհանգիրյան

ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, դիմելով օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ասաց. «Դուք ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, բայց ցանկություն էլ չեք հայտնում հրաժարական տալ»:
Ջհանգիրյանը նաև ավելացրեց, որ օմբուդսմենը եկել է «սատանի մայլեն» և ուզում է քյանդրբազ խաղալ: Ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանն ասաց, թե ինքը գտնվում է Ազգային ժողովում, ոչ թե սատանի մայլում:
 
Օմբուդսմենը վստահեցրեց, որ հրաժարականի կարիք ամենևին չունի, որովհետև կարծում է, որ այս պայմաններում շատ քչերը կարող են անել այն աշխատանքը, որն այսօր ինքն է անում և հենց տեսնի որևէ մեկին, որն ավելի կոնկրետ ու հստակ ծրագրեր կներկայացնի, կքննարկի:
Խոսելով հաճույք ստանալու մասին՝ նա հակադարձեց, թե այդ հաճույքի բավարարումը զգացել է:
«Եթե հարյուրից մեկին կարողանում ես օգնել, դա այնքան հաճույք է, որ ծածկում է մնացած բոլոր խնդիրները», -եզրափակեց օմբուդսմենը:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ