03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սեւանի մակարդակը դանդաղ է բարձրանում. բնապահպան

Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը այլեւս  ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամ չի: Նա հանձնաժողովից դուրս է եկել Սեւանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցի պատճառով: Ըստ նրա, ժամանակացույցով, Սեւանա լճի մակարդակը նախատեսված՝ 1903,5 մ-ին պետք է հասցվի 2031թ-ին, սակայն դա հնարավոր է անել ավելի սեղմ ժամկետում:

  “Տարեկան նախատեսված էր ջրի մակարդակը բարձրացնել 20 սմ-ով, սակայն 2012-2031թթ.-ին տարեկան 18 սմ-ով պետք է բարձրացնեն, քանի որ մինչ այդ արագ է բարձրացել: Բայց եթե տարին նպաստավոր է, ինչո՞ւ արհեստականորեն կասեցնել ջրի մակարդակի բարձրացումը: Մի կողմից հայտարարվում էր Սեւանի պահպանման մասին ու մակարդակը բարձրացնելու քարոզչություն արվում, մյուս կողմից կառավարության կողմից այնպիսի քայլեր էին արվում, որ դրան խոչընդոտ էին”,- ասաց նա: Բնապահպանի խոսքով, լճի մակարդակի արագ բարձրացմանը խոչընդոտում են ` ափամերձ ծառերի ու թփերի հեռացման հետ կապված դժվարությունները, սակայն դրանք այնքան էլ հիմնավորված չեն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ