11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիայում գրոհել են ԻՊ-ի գաղտնի հավաքատեղին. կան զոհեր

Հոկտեմբերի 26-ի վաղ առավոտյան թուրքական ոստիկանության հատուկջոկատայինները զինված օպերացիա են կազմակերպել Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քայափընար շրջանի Հուզուրեվել թաղամասում, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գաղտնի հավաքատեղի, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես իրազեկում է թուրքական «haberler» լրատվակայքը, ոստիկանության հատուկ գործողության ժամանակ զինված ընդհարում է տեղի ունեցել, ինչ հետևանքով սպանվել է 2 թուրք ոստիկան և ԻՊ-ի 4 ահաբեկիչ: Եվս 4 թուրք ոստիկան էլ վիրավորվել է:

Նախքան օպերացիայի սկսվելը վերոնշյալ վայր են  տեղափոխվել, զրահապատ մեքենաներ և իրականացվել են անվտանգության համապատասխան միջոցառումներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ