11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Որտեղ էլ որ չարագործ լինի, մենք նրա կողքին ենք լինելու․ Դավութօղլուի հերթական «բոցը»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Իրավունք և աշխատանք» համադաշնության նիստի ժամանակ նոր ուշագրավ արտահայտություն է արել, գրում է Ermenihaber.am-ը։

Ըստ ընդդիմադիր «Zaman» թերթի՝ Դավութօղլուն ելույթի ժամանակ ասել է․ «Որտեղ էլ որ չարագործ լինի, մենք նրա կողքին ենք լինելու»։

Դավութօղլուն ելույթի ընթացքում ասել է, որ Թուրքիան, ինչպիսի խնդիրների, դժվարությունների առաջ էլ որ կանգնի, թեկուզ դրանք լինեն երկրաշարժ կամ ահաբեկչություն, պահպանելու է ազգային միասնությունը, եղբայրությունը և երկրի տարբեր անկյուններում գտնվող կարիքավորներին ձեռք մեկնելու ուժը։

Հիշեցնենք, որ Դավութօղլուն  վերջերս ևս մեկ վրիպակ էր թույլ տվել, երբ ուղիղ եթերում խոսել էր երկրի արդիական խնդիրների մասին։  Նա, համեմատելով «Իսլամական պետության» (ԻՊ) և Թուրքիայի դավանած իսլամը, ասել էր թե դրանց միջև ոչ թե 180 աստիճանի, այլ 360 աստիճանի տերբերություն կա։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ