19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը ակնարկ կանի՞ ՀՀՇ համագումարին

“Հարցը բուռն քննարկումների էտապում է գտնվում Հայ ազգային կոնգրեսում, շատ բան բնականաբար,  կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական որոշումից իր հնարավոր առաջադրման մասին”,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով սպասվող նախագահական ընտրությունների մասին՝ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ ՀԱԿ առաջնորդն այս փուլում լրջորեն մտածում է ՀՀ ներքաղաքական եւ արտաքին  քաղաքական, ինչպես նաեւ ռեսուրսային խնդիրների շուրջ, որոնց հիման վրա էլ իր վերջնական որոշումը կընդունի:

Հարցին, Տեր-Պետրոսյանի որոշման հրապարակումն արդյոք կլինի ՀՀՇ համագումարում, Լեւոն Զուրաբյանը  պատասխանեց.”դա անպայման կապված չէ համագումարի հետ, հնարավոր է Տեր-Պետրոսյանը դրա մասին խոսի կամ ակնարկ անի, բայց մեխանիկորեն պետք չէ կապել կոնկրետ համագումարի հետ”:

ՀԱԿ խմակցության ղեկավարը դժվարացավ նշել, թե իր որոշման մասին Տեր-Պետրոսյանը կհայտարարի մինչեւ Ամանոր,թե արդեն 2013թ սկզբին.”Ես որեւէ հիմք չունեմ, որի վրա կարող եմ եզրակացություններ անել”:

Լրագրողների հարցին, հնարավոր է արդյո՞ք, որ ՀԱԿ-ը բոյկոտի ընտրություննները, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.”Բնականաբար, բոլոր տարբերակները պետք է քննարկվեն` հատկապես  հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Մեզ համար հասկանալի է, որ համարյա թուրքմենական դաշտի նման այս ամայացման դեմ, որ ստեղծել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, պետք է ”:

Ըստ նրա, կա մի շարժում, որը հինգ տարվա դիմադրության փորձ ունի, որը պետք է շարունակել: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ