26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կորյուն Սողոմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում մրցապայքարը  շարունակող Կորյուն Սողոմոնյանը երեկ հաղթանակած դուրս եկավ ռինգից և ճանաչվեց մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն`  49 կգ քաշային կարգում: Կորյուն Սողոմոնյանի մրցակից իռլանդացի բռնցքամարտիկ Հյուգ Մայերսը ուժեղ և արժանի մրցակից էր, որի նկատմամբ հաղթանակը մեր մարզիկը գրանցեց 11:10 հաշվով:

 

 

Եզրափակիչ դուրս եկած Արամ Ավագյանն(56կգ) այս պայքարում զիջեց իր մրցակից ռուս բռնցքմարտիկ Վլադիմիր Նիկիտինին և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

 

52կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Աբգարյանը, ով կիսաեզրափակչ փուլում չկարողացավ նվաճել հետագա պայքարը շարունակելու ուղեգիր:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ՛՛Օլիմպիական հույսեր 19-22՛՛ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը ներկայացել էր 7 բռնցքամարտիկներով, որոնք տարիքային առումով այս առաջնության ամենակրտսեր մարզիկներն էին:

 

 

 Մեր հավաքականը Կալինինգրադից Երևան կվերադառնա  այսօր երեկոյան` մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճած:

 

 

 

ՀԲՖ մամուլի ծառայություն

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ