16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Անուշ Էրգիր».կարոտը խեղդում է

Նրա երազը եկավ Սասուն աշխարհից, բուն դրեց հոգում ու թևածեց երգի տեսքով: Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: Երգեց հայրենի բնաշխարհին հատուկ խաղիկներով, սրբորեն պահելով բարբառային բոլոր ելևեջները:

Աշուղի համար ամենակարևորը ազգային արժեքների պահպանումն է, որոնք նա արվեստասեր հանրությանը մատուցում է ուրույն տարբերակով:

Աշուղի երգերը վաղուց արդեն սիրված ու ճանաչված են: Արցախյան գոյամարտի տարիներին հայրենասիրական հնչերանգով առանձնացավ «Անցնինք Սասուն, մդնինք Վան»,-ը: Ռազմար Սասունցու ամենամեծ կարոտի երգը եղավ «Հավքերն Էգան շարան-շարան»-ը:

Աշուղ Ռազմար Սասունցին գովերգում ու գնահատում է նաև մերօրյա հերոսներին: Աշուղը պատրաստվում է իր «Անուշ Էրգիր» ձայնասկավառակի շնորհանդեսին:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ