04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեկ շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակների 2360 դեպք է գրանցվել

«Սուր շնչառական վարակների ներկա իրավիճակն օրինաչափ է։ Յուրաքանչյուր տարի ՀՀ առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների երկու ալիք։ Առաջին ալիքն սկսվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակից կամ հոկտեմբերից, իսկ երկրորդը` դրան հաջորդող տարվա փետրվար ամսից»,-նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոնի վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Նա ներկայացրեց, որ գրիպի և սուր շնչառական վարակների ուղղությամբ իրականացվող շաբաթական մոնիթորինգի տվյալներով 2015 թվականի հոկտեմբերի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում բուժհիմնարկություններից ստացված տեղեկատվության համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակների 2360 դեպք, ինչը  261-ով պակաս է 2015 թվականի համեմատությամբ (2014 թվականի նույն ժամանակահատվածում` 2621դեպք):

Ներկայումս Հայաստանում դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:  Արձանագրված դեպքերի համաճարակաբանական վերլուծությունը վկայում է, որ դրանք չեն գերազանցում սուր շնչառական վարակներով նախորդ 5 տարվա  հիվանդացության շեմը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ