13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրքիան ԻՊ-ին քիմիական զենք է տրամադրել. պատգամավորներ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչներն առաջ են քաշել վարկածը, ըստ որի, Թուրքիան «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպությանը տրամադրել է քիմիական զենք, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական ընդդիմադիր «Haber.sol.org.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ նշյալ կուսակցության ստամբուլյան պատգամավորներ Էրեն Էրդեմն ու Ալի Շեքերը նշյալ թեմայի վերաբերյալ մամուլի ասուլիս են հրավիրել:

Ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները նշել են, որ որպես քիմիական զենք օգտագործվող թունավոր զարին գազի արտադրության համար անհրաժեշտ քիմիական բաղադրիչները Սիրիա են ուղարկվել Թուրքիայից: Ըստ նրանց՝ այդ նյութերը Թուրքիայից պահանջվել են թուրք գործարարների միջոցով, իսկ դրանց տեղափոխումը Սիրիա իրականացվել է Թուրքիայի հետախուզական և անվտանգության ուժերի աջակցությամբ:

Ալի Շեքերը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում քիմիական զենքի արտադրության ու Սիրիա տեղափոխելու հարցով Ադանայի հանրապետական դատախազությունը հետաքննություն  է սկսել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ