19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Կասկածելի նյութ են լցրել դռան բռնակի վրա

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Աբովյան փողոցի բնակիչ, 49-ամյա Լևոն Սանոյանի դիմումի փաստի առթիվ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ. Սանոյանը, որն աշխատում է Երևանի թիվ 8 դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ, հայտնել է, որ դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր երեխաների՝ 22-ամյա Սերգեյ և 20-ամյա Անահիտ Սանոյանների մարմնի վրա նկատել է ալերգիկ երևույթներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ ծնողի, դրանք առաջացել են իրենց բնակարանի մուտքի դռան բռնակի հետ շփման հետևանքով:

Տեսնելով ալերգիկ վիճակը, նրանք դիմել են բուժզննման, և ըստ նախնական տեղեկությունների, նրանց մարմնի վրա առաջացած այրվածքները գոյացել են քիմիական նյութի հետևանքով: Կան կասկածներ, որ անհայտ անձը կամ անձինք կասկածելի նյութ են լցրել նշված հասցեի դռան բռնակի վրա: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Սանոյանը աշխատում է “Արկառլո” ՍՊԸ-ում որպես թարգմանիչ:

Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական, դատաքիմիական մատնադրոշմային փորձաքննություններ:

Հաղորդում է shamshyan.com-ը

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ