29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ախպերս փողը կա ու լինելու ա … Հաշմանդամը

Henaran.am-ի հետ զրույցում երրորդ կարգի հաշմանդամ մի երիտասարդ դժգոհեց թիվ 12 պոլիկլինիկայի աշխատանքից: Երիտասարդը չցանակացավ, որպեսզի անունը հրապարակվի, քանի որ մտավախություն ունի, թե բժիշկները կարող են “թարսվել”: Նա պիտի բուժզննություն անցնի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում, որպեսզի որոշվի հաշմանդամության հետագա կարգը : Բայց մինչ դա, պետք է իր խոսքով մի քանի “անալիզ հանձնի”:

“Մեր պոլիկլինիկայում ասացին, որ իրենց մոտ ռենտգենի պլյոնկա չունեն, պիտի իջնեմ Մասիվի պոլիկլինկա, բայց պիտի վճարեմ: Հետո էլ “Դիալաբ” կլինիկա պիտի գնամ, էնդեղ էլ մի-երկու բան հանձնեմ՝ վճարովի”,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ փող չունի, պիտի պարտք անի մի տեղից: “Թե չէ որ թոշակից կտրեն, չեմ կարամ ապրեմ, մերս էլ ա թոշակ ստանում, հազիվ յոլա ենք գնում”,-ասաց: Ի դեպ, անցած տարի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի բժիշկը հասկացնել է տվել, որ իրեն պետք է “շնորհակալություն հայտնել”:

“Սաղ առաջին ամսվա թոշակը տալիս են կամիսիային, ես չտվեցի, հիմա կարողա հիշեն ու կարգս չտան, ասեն բուժվել ես, ախր ողնաշարս ծուռ ա, ոնց կարա դզվի”,-ասաց մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը,  բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համակարգի հանձնաժողովների 6 նախագահներ եւ բժիշկ փորձագետներ բոլորովին վերջերս ազատվել են աշխատանքից, եւ կոռուպցիոն երեւույթները պատասխանատուները բացառվում են՝ ասաց. “Ախպերս մի հավատա տենց բաների, փողը կա ու լինելու ա”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ