07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարիսայից` fast food

”Ֆրանսիական ու իսպանական խոհանոցները նման են հայկական խոհանոցին, սակայն ի տարբերություն այդ խոհանոցների` մենք այսօր չունենք մի այնպիսի ուտեստ, որը պետականորեն ամրագրված է”: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց խոհարար Սերգեյ Հունանյանը:

Նա պատահական չի համարում, որ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում ստեղծված հայկական հարիսա կերակրատեսակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով Թուրքիան կարողացավ վերագրել իրեն այն դեպքում, երբ հայերը պատրաստել են հարիսա դեռ այն ժամանակ, երբ այդ պետությունը դեռևս գոյություն էլ չի ունեցել: ”Խոսքը վերաբերում է նաև տոլմաներին, դրանք պետք է ընկալել որպես իրական հայկական ուտեստներ”:

Ըստ նրա` հայկական խոհանոցն աչքի է ընկնում իր առողջապահությամբ և յուրահատկությամբ, որը սակայն չի պահպանվում:

”Այսօր օգտագործում են տարբեր տեսակի fast food-ներ, բայց դրանցով առողջությունն է միայն քայքայվում. մենք ոչ մեկից հետ չենք կարող մնալ, մեզ պետք էլ չի ինչ-որ մեկի հետ մրցակցության մեջ մտնել, որովհետև մեր խոհանոցը արքայական է”,-նշեց խոհարարը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ