28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ձայնագրությունը ՀԱԿ-ում եղած խնդիրների մասին է վկայում. Խաչիկ Հարությունյան

՛՛ԲՀԿ-ն նորամուծություն կատարեց՝ իրեն հռչակելով ՛՛այլընտրանք՛՛, և նախագահական ընտրություններում իրենց դիրքորոշումը տեղավորվում է այս տրամաբանության մեջ՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Ըստ նրա՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի որոշումից հիասթափվածներ կան: Մասնավորեցնելով՝ Հարությունյանը նշեց միայն ԲՀԿ-ականներին,  ովքեր հոգով-սրտով սպասում էին, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուի առաջադրմանը:

ՕԵԿ-ական պատգամավորը կարծում է, որ ընդդիմությունը չի կարող միավորվել և միասնական թեկնածու առաջադրել:  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս, պատգամավորի համոզմամբ, չի առաջադրվի: Ինչ վերաբերում է մյուս՝ ավելի անհայտ ու քաղաքականության մեջ նոր թեկնածուներին, ապա, ըստ Հարությունյանի, եթե նրանք առաջադրվում են, ուրեմն իսկապես հույս ունեն, որ կարող են հաղթանակ տանել նախագահական ընտրություններում:

՛՛Իրենք հայտ են ներկայացնում, որ մտնեն քաղաքականություն, ի վերջո, այս ընտրություններին են նոր մարդիկ ի հայտ գալիս՛՛,-ասաց պատգամավորը:

Մեկնաբանելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնի զրույցը՝ ՕԵԿ ներկայացուցիչը նշեց. ՛՛Բովանդակության առումով այն արտառոց էր. պարզ երևաց, որ լուրջ խնդիրներ կան ՀԱԿ-ում, տարաձայնություններ կան, որի մասին չի խոսվում, չեն բարձրաձայնում՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ