22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կրթությունը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացումը: Միջոցառման սկզբում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները մասնակցել են մասնագիտությունների ցուցահանդեսին: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշել է, որ երկար տարիներ միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատված է եղել:

«Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ առանց այս ոլորտի որակյալ կրթական ծրագրերի անհնար է պատկերացնել մեր երկրի իրական տնտեսական զարգացումը: Եվ այս զարգացումը դժվար կլիներ` առանց միջազգային կառույցների աջակցության: Ոլորտի վերակենդանացումը սկսվել է 2007-2008 թթ. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շնորհիվ, որին միացան մի շարք խոշոր միջազգային կառույցներ: Դրա շնորհիվ մեզ հաջողվեց ստեղծել շահառուների միջազգային կոնսորցիում այս ոլորտում:

«Համաշխարհային հմտություններ» մրցույթն այս առումով մեզ համար հերթական հանգրվանն է: Ուրախ եմ, որ մեր ազգային թիմը մասնակցեց այս տարի Բրազիլիայում անցկացված մրցույթին, որի նպատակը մասնակիցների ֆիզիկական մասնակցությունը չէր, այլ այդ կազմակերպությունում մեր երկրի ներկայացվածությունը և հավակնությունները` անդամության առումով ավելի բարձր մակարդակ տեղափոխելը: Ոլորտում մենք մեծ ակնկալիքներ ունենք նաև մասնավոր հատվածից, առանց որի չի կայանա ոչ միայն «Համաշխարհային հմտություններ» շարժումը, այլ ՄԿՈւ ոլորտն առհասարակ: Մասնավոր հատվածից մեր ակնկալիքները զուտ բարեգործական ակցիաները չեն. մեր իրական ակնկալիքները ներդրումներն են, այդ թվում նաև ծրագրային տեսքով: Իրականում կրթության ոլորտը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է: Մասնավոր հատվածի մասնակցությամբ յուրաքանչյուր ծրագիր ամենալավ ներդրումն է մարդկային կապիտալի զարգացման, ավելի լավ տնտեսության և հասարակության հեռանկար ունենալու գործում: Ուստի, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության դաշտը միջազգային կառույցների և մասնավոր հատվածի հետ` ապահովելով ոլորտի եթե ոչ սրընթաց, ապա հետևողական զարգացումը»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կորնելիա Սկոկովը: «Համաշխարհային հմտություններ.  Հայաստան» ազգային փորձը ներկայացրել է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը:
Միջազգային փորձը ներկայացրել են ՌԴ և Գերմանիայի փորձագետները, որին հետևել են քննարկումներ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ