18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Արտակարգ հավաք ՀԱԿ-ում. կասկածները Զուրաբյանի մասով ճիշտ էին

 Heranan.am-ի տեղեկություններով, երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ արտակարգ հավաք է տեղի ունեցել: Առաջնորդը իր մոտ է հրավիրել ՀԱԿ ակտիվիստներին, եւ քննարկել են Համացանցում հայտնված ձայնագրությունը: Հիշեցնենք, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քննարկել են ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը: Հանդիպմանը Զուրաբյանը մեղադրանքներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի հասցեին:

Մեր աղբյուրների համաձայն, Փաշինյանը չի խոսել, փոխարենը բավական բորբոքված է եղել նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով առաջնորդին մեկ անգամ եւս ասել է, թե իր կասկածները Զուրաբյանի մասով ճիշտ էին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիմանել է Զուրաբյանին, թե պետք չէր ինքնագլուխ Օսկանյանի հետ բանակցել՝ ՛՛ՀԱԿ-ի մեջ երկրորդ ՀԱԿ բացել՛՛:

Ի դեպ, այսօր երեկոյան հնարավոր է հրավիրվի ՀԱԿ խորհրդի նիստ, որտեղ սպասվում է, որ կորոշվի Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը: Նախնական տեղեկություններով, այս շաբաթ նույնիսկ հանրահավաք է նախատեսվում, որտեղ Կոնգրեսի միջուկը հակված է հայտարարել, թե ազգովի խնդրեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նա հետ է գալիս: Այսուհանդերձ, Կոնգրեսում Տեր-Պետրոսյանի առաջադրման մասով հստակություն չկա: Նա մասնավոր զրույցներում առավել հակված է չառաջադրվել:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ