20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՅԴ-ն կոալիցիա վերադառնալու միտք չունի

՛՛Մենք շարունակելու ենք մեր գաղափարների առաջ քաշումը: Մինչեւ դեկտեմբերի 25-ը կկայանա մեր գերագույն արտահերթ ժողովը, մենք որոշում կկայացնենք՛՛,-այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն իր համագումարին հրավիրել է խորհրդարանական ընդդիմությունից միայն ՀՅԴ-ին, Վարդանյանն ասաց, որ իրենք կիրթ մարդիկ են, նույն երկրում գործող քաղաքական ուժ: ՛՛Եթե մեզ հրավիրում են, քաղաքավարությունից դրդված մենք այցելում ենք, թե ինչու որիշներին չեն հրավիրել, այդ հարցերով մեր մամլո խոսնակը Գալուստ Սահակյանն է՛՛,-նկատեց Վարդանյանը:

Արդյո՞ք ՀՅԴ-ի ներկայությունն այստեղ խանդ չի առաջացնի մյուս խորհրդարանական ուժերի մոտ, հարցին ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավորը ժպտաց եւ ասաց. ՛՛Չեմ կարծում, դա տարրական կուլտուրա է՛՛, ապա հավելեց. ՛՛Մենք ընդդիմություն ենք, ընդդիմությունը երբեք չի կարող պաշտպանել իշխանության թեկնածուին՛՛: 

ՀՅԴ-ը, պատգամավորի խոսքով, իշխանության հետ կարող է համագործակցել միայն ու միայն հանուն ժողովրդի բարօրության եւ ոչ մի այլ հարցում: ՛՛Դաշնակցությունը՛՛ ընդդիմություն է եւ այսօրվա դրությամբ կոալիցիա վերադառնալու ոչ մի ցանկություն չունի՛՛,-ընդգծեց Աղվան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ