«Ներկաները ապշահար են եղել ». Հրապարակ
Արա Աբրահամյանի մուտքը քաղաքականություն, շատ վաղուց է գծագրված եղել( Թե ում կողմից` չի ասվում, այնուհանդերձ, փետրվարյան դեպքերից հետո, երբ արդեն Գագիկ Ծառուկյանը դուրս էր «մղվել» քաղաքականությունից, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները հարթեցնելու համար Մոսկվայից Հայաստան էր եկել Սամվել Կարապետյանը, երբ իշխանական ողջ «սվիտան» ՝ Գագիկ Ծառուկյանը ներառյալ, հավաքվել էր Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատանը, երբ Հովիկ Աբրահամյանը կենաց էր բարձրացրել ու թե՝ «պրծանք էս թեմաներից, փառք Աստծո, ամեն ինչ արդեն շատ լավ ա», Սամվել Կարապետյանն ասել էր.
«էս թեմայից պրծաք, ավելի մեծ թեմայի մեջ եք ընկնելու շուտով»։ Բոլորը զարմացած նայել են Կարապետյանի ուղղությամբ։ Նա ասել է. «Այո, Արա Աբրահամյանը շուտով քաղաքական դաշտ կմտնի»։ Ներկաները տեւական ժամանակ ուշքի չեն եկել։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: