15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անտառ մտնելու համար 3 տարվա ազատազրկում. վիրահայերն ահազանգում են

Վրաստանի Մառնեուլի շրջանում հայերն ապրում են թուրքերի հետ կողք կողքի: Այստեղի սահմանամերձ գյուղերն այնքան մոտ են Հայաստանի հետ սահմանին, որ անզեն աչքով կարելի է նկատել սահմանապահ զինվորներին ու զինվորական ավտոքմենենաները :

Երբ դեռ մոտ 10 տարի առաջ հայ-վրացական սահմանը հստակեցված չէր, վրաստանաբնակ հայերը գրեթե ազատ ելումուտ էին անում գյուղամիջի հանդամասեր ու անտառներ, օգտվում անտառի բերք ու բարիքից: Մոշ, հոն, վայրի տանձ ու խնձոր էին հավաքում, անտառից չորացած փայտ բերում, լուծում կենցաղի և ապրուստի միջոցի հարցերը:

Այժմ ամեն բան այլ է. սահմանի հստակեցումից հետո վրաց սահմանապահները չեն թույլատրում հատել Հայաստանի հետ սահմանը և օգտվել անտառից: Ստացվում է` հայերը չեն կարողանում օգտվել մայր հայրենիքի «ընձեռած» բերք ու բարիքից, ինչ է թե սահման են հատում:

Սահմանամերձ գյուղի հայերն ասում են, որ դեպքեր են եղել, երբ տեղացիները հատել են հայ-վրացական սահմանը և նրանց երեք տարվա ազատազրկման սպառնալիքի առջեւ են հայտնվել:

Տեղացիները սրտնեղում են ու բողոքի ձայն բարձրացնում, որպեսզի ինչ-որ կերպ լուծում տրվի այս հարցին: Սահմանը` սահման, բայց տեղի հայերին պետք է թույլատրվի գոնե անտառի բարիքներից օգտվել` ինչ-ինչ նորմեր ու չգրված օրենքներ մտածելով այս խնդրի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ