03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ի պետդեպի փոխքարտուղարի հետ խոսել է ընտրություններից

 Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիային եւ նրա գլխավորած պատվիրակությանը: 

Արծարծվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարության մարտահրավերներին, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող խնդիրներ: 

 Նույն օրը խմբային հանդիպում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի միջեւ: Քննարկվեցին Հայաստանում նախընտրական իրավիճակին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր:

 Henaran.am –ին փոխանցում է “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունը

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ