23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որքան «կնստի» հանրաքվեն. Հայկական ժամանակ

Այս տարվա դեկտեմբերի 6-ին նախատեսված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախսսդատրաստման եւ անցկացման համար պետական բյուջեից կհատկացվի մոտ 1.8 միլիարդ դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության այսօրվա նիստում ներկայացնելու է համապա­տասխան որոշման նախագիծ, որի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին պետք է հատկացվի 1 միլիարդ 576 միլիոն 209 հագար դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 210 միւիոն 550 հա­զար դրամ։

Ոստիկանությանը հատկացված գումարի մեծագույն մասը՝ ավելի քան 200 միլիոն դրամը ծախսվելու է ընտրողներին ծանուցագրեր ուղարկելու վրա։ Ըստ ֆինանսների նախարարության ներկա­յացրած հաշվարկների, ծանուցագրեր պետք է ուղարկվեն 2 միլիոն 31 հազար 500 ընտրողների։ Յուրա­քանչյուր ծանուցագրի տպագրումն ու առաքումը գնահատվել է 98 դրամ 75 լումա։ Ամբողջ գումարը հատկացվելու է պետական բյուջեով ՀՀ կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ