ԲՀԿ-ը հակասում է ինքն իրեն
ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ԲՀԿ-ն հակասում է ինքն իրեն, մի կողմից ասում է, որ ոչ մեկին չի սատարելու նախագահական ընտրություններում, մյուս կողմից էլ ասում է, որ կուղղորդի իր ընտրազանգվածին:
”ԲՀԿ անդամ որոշ պատգամավորների այսօրվա հարցազրույցներում մի ուշագրավ միտք տեսա:
Պարզվում է, ԲՀԿ-ն մի կողմից հայտարարել է ընտրություններին չմասնակցելու և որևէ մեկին չսատարելու մասին, իսկ մյուս կողմից չի բացառում, որ բոլոր թեկնածուների առաջադրումից հետո կփորձի ուղղորդել իր նախկին էլեկտորատը:
Ակնհայտ է, որ ”ուղղորդել էլեկտորատը” կնշանակի այնուհանդերձ սատարել որևէ մեկին:
Թեպետ նաև մեծ հարց է՝ արդյո՞ք նախկին էլեկտորատը ստեղծված իրավիճակում կլսի իրեն ուղղորդողներին…”,-գրել է նախարարը:
Նշենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր, որ ԲՀԿ-ն իր ընտրազանգավծին կուղղորդի այն ժամանակ, երբ հայտնի դառնան նախագահի բոլոր թեկնածուները: