28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ո՞վ քար կնետի Գայանե Առուստամյանի վրա

Լրագրող, ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը խոսելով Հանրային հեռուստաընկերության “02” հաղորդաշարի մասին` կարծիք է հայտնել, թե այդ հաղորդաշարը “անընդհատ ինչ-որ հանցագործության դեմ պայքարի պատրանքներ է ստեղծում` հրապարակելով դեպքեր մարդկանց հավագողության կամ ձվագողության համար եւ փորձելով հանրությանը հավաստիացնել, որ աշխատում  է“:

Ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նման տեսակետ ունի այն լրագրողը, որ ժամանակին աշխատել է 02-ում: 

“”02”-ի մասին Գայանե Առուստամյանի պատկերացումները չեմ ուզում հավատալ, որ մեզ մոտ աշխատելու տարիներից են մնացել: Գո՞ւցե ինքը այն ժամանակ այդ սկզբունքներով է առաջնորդվել, բայց ուզում եմ ասել, որ բավական ժամանակ է անցել եւ իր պատկերացումներն այլեւս հնացած են: “02”-ի համար անաչառությունը միշտ, իսկ հիմա առավել քան երբեք, գործունեության թիվ 1 սկզբունքն է”,-ասաց Ահարոնյանը:

Գայանե Առուստամյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում չհերքեց, որ աշխատել է ոստիկանական լրատվամիջոցում, ավելին՝ լավ էլ վարձատրվել է: “Ինձ հրավիրեցին լուսաբանելու ԴՐՈ-ի դատավարությունը: Իմ գործընկերները չեն թողնի ես ստեմ, քանի որ դատավարության կողմերն էլ էին զարմանում, որ պետական պաշտոնաթերթում այդքան ամեն ինչ ազատ էր, գրում էի առանց որեւէ միջնորդության: Հա, էն ժամանակ խմբագիրը Վասակ Դարբինյանն էր, ով լրագրողի ազատության կողմ է: Նրա հեռանալուց հետո ես էլ թողեցի “02”-ը”:

Լրագրողի խոսքով, այդ ազատությունը աստիճանաբար վերացավ, շրջանակը նեղացավ եւ հիմա հաղորդաշարը միայն վեր է ածվել իրավապահ մարմնի “գործունեության ” մասին պատմող մի օղակի:

 “Թող քար նետի ինձ վրա նա, ով կկարողանա հիշել մի դեպք, որ “02”-ով անդրադարձած լինեն որեւէ պաշտոնյայի կամ նրա բարեկամների կողմից կատարված հանցագործություններին, որոնք բազմաթիվ են”,-ասաց Գ. Առուստամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ