28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ձմեռ Պապ Բալասանյանը /վիդեո/

Ժամանակավոր կացարաններում և սոցիալական ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին առավել մոտիկից ծանոթանալու, ինչպես նաև նրանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկ անակնկալ այցելություններ կատարեց ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ տեսանյութերում ներկայացված մի շարք ընտանիքների:

՛՛Շիրակ կենտրոնի՛՛ փոխանցմամբ, Գյումրու համայնքապետը քաղաքի ծայրամասի տնակային ավաններից մեկում, ժամանակավոր կացարանում վարձով բնակվող 12 մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքին նվիրեց ամերիկաբնակ մեր հայրենակիցների կողմից հանգանակված գումարով Մուշ-2 նորակառույց թաղամասում գնված բնակարանը: Նշենք, որ այդ ընտանիքի մասին ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ և hetq.am-ի լրագրող Երանուհի Սողոյանի կողմից դեռ 3 ամիս առաջ պատրաստված` ՛՛Գյումրիում 11 անչափահասներից բաղկացած անօթևան ընտանիքը ապրում է վարձով բնակարանում՛՛ տեսանյութը հրապարակվել էր հայաստանյան առաջատար մի շարք էլեկտրոնային պարբերականներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ