28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նվիրիր արյունդ

Այս տարվա ընթացքում շուրջ 14 հազար արյունատվություն է եղել, որը նշանակում է, որ Հայաստանում բնակչության  0.3%-ը ներգրավված է որպես դոնոր: Մինչդեռ յուրաքանչյուր երկրում արյունատվության մեջ պետք է ներգրավված լինի բնակչության 2-3%-ը: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց ՀՀ ԱՆ  արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:

Նրա խոսքով՝ զարագացած երկրներում բնակչության 38%-ն է արյան դոնոր դառնում: Սրա մեջ իր դերը պետք է ունենա նաև եեկեղեցին: ՛՛Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, հոգեւոր այրերին, անհատներին ևս միանալ այս քարոզչությանը, դոնորությունը կյանքի մի մասն է, երբ մարդն իր մի մասնիկն է նվիրաբերում հանուն մյուս մարդու կյանքի՛՛,-ընդգծեց Դաղբաշյանը:

Մեզ մոտ հատկապես ակտիվ են կուսակցությունների երիտթևերը, բավական ակտիվ է ՀՀԿ-ի երիտասարդական թևը: Կենտրոնի տնօրենը նշեց, որ իրենք ունեն նույնիսկ այնպիսի բժիշկներ, ովքեր շուրջ վաթսուն անգամ դարձել են դոնորներ:

Բանախոսի ներկայացմամբ՝ դոնորներ են համարվում այն մարդիկ, ովքեր հանձնում են 450մլ արյան բաղադրամասեր: Դոնորությունը սկսվում է 18 տարեկանից, և կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև բժշկի կողմից չարգելվի:  

Նախքան օգտագործումը արյունը հետազոտվում է՝ հասկանալու համար արդյոք արյան մեջ կան սիֆիլիս, ՄԻԱՎ-ի առկայություն: ՛՛Երբ փորձարկված նմուշը մաքուր է լինում, միայն այդ դեպքում արյունը գնում է հիվանդներին՛՛,-ընդգծեց նա:

Ի դեպ, հայերի մոտ արյան երկրորդ խումբն է գերակշռող եւ ութսուն տոկոսի մոտ ռեզուսը դրական է: Կենտրոնի տնօրենի հավաստմամբ՝ հայերի արյունը վիրուսասյին տեսակետից բավական առողջ է:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ