28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մեր ազգը չի վերջանա, մտածեք, թե ուր եք քնելու /վիդեո/

“Անդին” ամսագրի հիմնադիր-հրատարակիչ, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը ամսագրի նախահամարի շնորհանդեսին ակնարկեց, որ լրագրողներից սպասում էր ավելի  “տաք” հարցեր:

Henarana.am-ի դիտարկմանը, որ քաղաքական հարցերին չի պատասխանում, էլ որտեղից “տաք” հարցեր տան, ասաց. “Այսօր տրամադրությունս լավ է, չեմ ուզում քաղաքականությունից խոսել, համեցեք այլ օրերին կզրուցենք”: Այնուամենայնիվ, նրա խոսքով, “մեր քաղաքական դաշտը ոչ լավն է, ոչ վատը, սովորական քաղաքական դաշտ է, դեռ կերեւա”: Տեր-Գուլանյանը համաձայն չէր նաեւ այն մտքի հետ, որ մինչեւ երեւալը, Հայաստանում մարդ չի մնա: “

՛՛Երբեք նման բան չասեք, այս հողը երբեք չի դատարկվի”,-ասաց՝ մեջբերելով սփյուռքահայ գրող Էդվարդ Բոյաջյանի մի պատմություն: Մեկը գաղթում է Ֆրանսիա, պատահական հանդիպում է մի հայ կոշկակարի եւ զրույցի ընթացքում ասում, թե ով է մեր ազգի տերը, մեր ազգը վերջացավ: “Կոշկակարը նայում է վերջինիս ու ասում, դու նման մեծ հարց քո առաջ մի դիր, դու մտածիր, թե որտեղ ես քնելու”,-ասաց գրողը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ