26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայերն ուզում են նմանվել հայտնի մարզիկների

Հայաստանի պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի խոսքով` Հայաստանն այս տարվա ընթացքում բավականին հաջողություններ ու առաջընթաց է ունեցել սպորտի բնագավառում: 

” Բոլոր օլիմպիական մարզաձևերի մարզիկների ու մարզաձևերը վիճակը ավելի լավացել է ու ավելի է բարելավվելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը: Դրա հետ միաժամանակ հայ հասարակությունը ևս սկսել է ավելի հետևել իր առողջ ապրելակերպին ու սպորտով ավելի շատ զբաղվել: Այս առումով ևս, ըստ Ղուկասյանի, առաջընթաց կա:

”Հասարակությունը սկսել է հասկանալ, որ պետք է առողջությանն ավելի հետևի”,-նշեց ֆեդերացիայի նախագահը:  Նրա ներկայացմամբ` հայ երիտասարդները սկսել են ավելի շատ հաճախել մարզաբազաներ, և ուշադրություն են դարձնում իրենց արտաքին տեսքին ու կազմվածքին: ”Սկսել են ցանկանալ նմանվել ինչ-որ մի պրոֆեսիոնալ մարզիկի”,-կես կատակ, կես լուրջ նշեց Հայկ Ղուկասյանը: Վերջինս կարծում է, որ և առողջ ապրելակերպի, և սպորտում հաջողություններ ունենալու համար ավելի մեծ առաջընթացը կապված է երկրի սոցիալական վիճակից: ”Եթե երկիրը սոցիալապես լավ լինի, բոլորն էլ այդ մարզաբազաներից հեռու չեն գնա”,-նկատեց Ղուկասյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ