Ի՞նչ է ակնկալել Զուրաբյանն այս ամենը ասելու համար /վիդեո/
‘’Միգուցե իրենց նախատեսած սցենարով էսպես պիտի լիներ, ես չգիտեմ: Ես մի անգամ նույնիսկ հիշում եմ, որ մեր միտինգի ժամանակ Լեւոն Զուրաբյանը հանկարծ ինձ համար անսպասելի հայտարարեց` երեկ Մատենադարանի մոտ հուժկու միտինգ արեց ‘’Բարգավաճ Հայաստան’’-ը եւ նրա լիդեր պարոն Ծառուկյանն ասաց` ընտրախախտողներին ներում-բեկում չի լինելու:
Ինձ համար այդ ոճն ընդհանրապես անընդունելի է, սեփական մասսայիդ ասում ես, ապավինվում ես ինչ-որ մեկի վրա, որը պիտի այդ հարցը լուծի: Այդ տեսանկյունից լրիվ պրավալ է , բայց մարդիկ ի՞նչ են ակնկալել էս ամեն ինչն ասելու համար, ես դժվարանում եմ ասել’’,-այսօր հայտարարել է ՀԱԿ նախկին անդամ, “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը` պատասխանելով Henaran.am –ի այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ –ի երեկվա որոշումը փաստեց, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունն անհեռանկար էր:
Սուրեն Աբրահամյանը մեկնաբանեց նաեւ իր նախկին հայտարարությունը` ՀԱԿ- մասին կամ լավը կամ` ոչինչ, ինչպես նաեւ անդրադարձավ նրան, թե ինչից սկսվեցին ՀԱԿ-ի եւ “Հանրապետության” տարաձայնությունները: Մանրամասները` կից տեսանյութում: