23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր Սահմանադրությունը բացառում է միասեռական ընտանիքները

Նոր Սահմանադրությամբ նշվում է, որ ընտանիք է համարվում կնոջ և տղամարդու միությունը, թեև նախնական տարբերակում տեղ էր գտել «կանանց և տղամարդկանց միություն» եզրույթը: Այսպիսով` հանրաքվեի դրվելիք Սահմանադրությունը բացառում է միասեռական ընտանիքների կազմումը:

Henaran.am-ը պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ արդյոք նման ձևակերպումը հակասության մեջ չի մտնում Հայաստանի կողմից նախկինում ստորագրած միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքի նորմերի հետ:

«Այս դեպքում խնդիրը ոչ թե հակասության, այլ Սահմանադրությամբ պաշտպանության ենթակա արժեքների մասին է: Սահմանադրությունը հստակ ասում է՝ պաշտպանության են ենթակա այն արժեքները, որոնք հայտարարվել և ճանաչվել են որպես պետության հենասյուն:

Այդպիսի արժեք է ճանաչվում այն ընտանիքը, որը բնական ընտանիքն է՝ երկու սեռերի՝ կնոջ և տղամարդու միջև ձևավորված բնական օրգանիզմը, այլ դեպքեր Սահմանադրությունը չի պաշտպանում և չի երաշխավորում»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝  անգամ եթե կան միջազգային այնպիսի փաստաթղթեր, օրինակ` ՄԱԿ-ի հայտարարությունը կամ հռչակագիրը, որն ուղղված է միասեռականության պաշտպանությանը, միևնույն է Սահմանադրությամբ դրանք չեն պաշպանվում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ