Արթուր Աբրահամ. “Կոշտ պայքար է սպասվում”
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կմենամարտի Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի հետ:
Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի 25-ին` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:
Նյուրնբերգում տեղի է ունեցել մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Մեհդի Բուադլայի եւ նրանց մենեջերների, մարզիչների մասնակցությամբ:
“Քաջ գիտակցում եմ, որ կոշտ պայքար է սպասվում: Սա կարող է լինել Բուադլայի կարիերայի վերջին հնարավորությունը` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու: Նա փորձելու է ամեն ինչ, նա կարող է”,- ասել է Արթուր Աբրահամը:
“Միշտ հավատացել եմ, որ Արթուր Աբրահամը կարող է լինել սուպեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն: Դա ապացուցեց օգոստոսին Շտիգլիցի հետ նրա մեծ մենամարտը, դա ցույց է տալիս նաեւ նրա նախապատրաստական փուլը Բուդլայի հետ մենամարտին”,- նշել է Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: