20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական նոր իրավիճակ. ՀԱԿ-ը նորից լռում է

ՀԱԿ-ը այսօր կայացած քաղխորհրդի նիստում քննարկել է  նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ի որոշումը: ‘’Քաղաքական  նոր իրավիճակի վերաբերյալ քննարկումները ՀԱԿ-ում շարունակվում են: Ամփոփելուց հետո ՀԱԿ-ը կներկայացնի իր դիրքորոշումը’,- Henaran.am –ին փոխանցեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Փորձեցինք պարզել, ՀԱԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ԲՀԿ-ն չարդարացրեց իր հույսերը, Արման Մուսինյանը, սակայն, հրաժարվեց որեւէ  այլ հարցի պատասխանել.’’Ավելին չեմ խոսելու’’:

Նա դժվարացավ նշել նաեւ, թե ՀԱԿ-ը երբ կհստակեցնի իր դիրքորոշումը: Մեր հարցերին չպատասխանեց նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ Կոնգրեսը լիազորել է միայն Արման Մուսինյանին:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, իսկ այլ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ