28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՅԴ-ը Ծառուկյանի չառաջադրման հետ կա՞պ ունի

”Երբ մենք ոչ թե միասնական թեկնածու, այլ միասնական քաղաքական օրակարգ էինք աջադրում, դա մենք չէին պայմանավորում ոչ միայն Գագիկ Ծառուկյանով, այլև որևէ մեկի անձով, մենք արել ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտել և շարունակելու ենք մեր ճանապարհով ընթանալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վերջինս հայտնեց, որ սկսել են մեղավորներ փնտրել Ծառուկյանի չառաջադրման մեջ ու ՀՅԴ-ի բոստանի մեջ ևս քար են գցում: Պատգամավորը  նման տեսակետ ունցող ու այն շրջանառող վերլուծաբաններին կամ գործիչներին խորհուրդ է տալիս անիմաստ զբաղմունքով չտարվել: ” ”Դաշնակցությունը” որևէ առնչություն չունի, ավելի լավ է` ամեն մեկը մեղքն իր մեջ փնտրի”,-ընդգծեց Վարդանյանը:

Հարցին, թե արյդոք ՀՅԴ-ական պատգամավորի համար սպասելի էր ԲՀԿ ղեկավարի նման որոշումը, նա պատասխանեց, որ ՀՅԴ-ը սպասելու խնդիր չուներ, սակայն վերջին օրերի զարգացումներրը ենթադրելի էին դարձնում, որ Ծառուկյանը կարող է և չառաջադրվել:

Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ ԲՀԿ առաջնորդի չառաջադրման ու որևէ մեկին չսատարելու որոշումը որևէ կերպ չի ազդի ”Դաշնակցության” ընտրած ռազմավարության վրա: ”Կողքից ինչ են անում, իրենց խնդիրն է”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ