05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ մշտական ներկայացուցչի հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ:

Հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում   սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 եւ Սահմանադրության ընդունման 16 ամյակը:

Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին եւ ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է ԼՂՀ հինախնդրի կարգավորման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները: Խմբակցության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորություններով աջակցել ԼՂՀ-ի անկախ պետականության կայացման գործընթացին, ինչպես նաեւ՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:

 

Henaran.am-ին տեղեկացնում են ՛՛Ժառանգության՞՛ լրատվական ծառայությունից:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ