11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախարարն այցելել է Կիլիկյան դպրոց

Արդեն երկրորդ ամիսն է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան բարեսիրական միության» հովանավորությամբ, մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում գործում է սիրիահայ երեխաների համար` սիրիական հանրակրթական ծրագիր իրականացնող հիմնական դպրոցը, ուր այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նախ շրջել է դասասենյակներում, զրուցել երեխաների հետ, լսել նրանց ցանկությունները, ինչպես նաև տպավորություններն ուսումնական գործընթացի վերաբերյալ:

Աշակերտներն իրենց ակնկալիքների շրջանակում նշել են Ամանորին ընդառաջ դպրոցում տոնածառ ունենելու ցանկությունը, որին ի պատասխան` նախարարը խոստացել է կատարել այն, ինչպես նաև ապահովել ամանորյա տոնական միջոցառումներին երեխաների մասնակցության հնարավորությունը: Արմեն Աշոտյանը զրուցել է նաև դպրոցի տնօրինության և «Կիլիկյան բարեսիրական միության» ներկայացուցչի հետ, ովքեր նախարարին տեղեկացրել են, որ դպրոցն ապահովված է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. դասերն անցկացվում են վերանորոգված դասասենյակներում, աշակերտներին տրամադրվել են բոլոր դասագրքերը: Նախարարը հետաքրքրվել է ուսուցման կազմակերպման և դասավանդման որակով, մասնավորապես, ընդգծել, թե ինչպիսի օգնության կարիք ունի դպրոցը, և կրթության ոլորտի պատասխանատուները հավելյալ ինչ աջակցություն կարող են ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:
Ներկայումս «Կիլիկյան» դպրոցում կրթություն է ստանում 1-9-րդ դասարաններում սովորող շուրջ 260 սիրիահայ աշակերտ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ