10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանի տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին

Դեկտեմբերի 20-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է  ունենալու մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Գլխավոր տոնածառի լույսերը վառելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Գլխավոր տոնածառը 32մ  բարձրություն ունի, 6000 ճյուղ , որոնք բերվել են հանրապետության տարբեր մարզերից: Տոնածառի համար օգտագործվել են մոտ հիսուն հազար լույսեր: Վարչության պետը վստահեցրեց, որ այս տարվա տոնածառը նոր լուսային էֆեկտներով է զարդարված լինելու, նախորդին ընդհանրապես նման չի լինելու: ՛՛Պատվանդանն է շատ գեղեցիկ լուծում ստացել, ինչը կտեսնեք դեկտեմբերի 20-ին՛՛,-նշեց Բաղդասարյանը:

Մայրաքաղաքի փողոցները մոտ հարյուրից ավելի խաղալիքներով  ու դեկորատիվ մոմերով են զարդարվելու: Բաղդասարյանը հավելեց, որ քաղաքում երկու տեղ լինելու է 3D պրոեկցիա, որոնցից մեկը Օպերայի շենքի վրա է, մյուսը դեռ գաղտնի է պահվում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ