23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էրդողանը սպառնում է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիայի վարչապետ  Շարլ Միկելի հետ հանդիպման ժամանակ խոսել է Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու մասին, գրում է  Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «onedio» լրատվական կայքի` Էրդողանը, կրկին հանդես գալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քննադատելու դիրքերից, նշել է, որ վերջինիս վարչակազմն աջակցություն է ստանում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ):

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ ցանկացած հարձակում Թուրքիայի վրա, նշանակում է հարձակում ՆԱՏՕ (Հյուսիսատլանտյան դաշինք) վրա:

«Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունները հայտնի են: Մեր միջև կա համագործակցություն: Բայց պետք է գիտակցել, որ եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիայի նման գործընկերոջ,  ապա շատ բան կկորցնի»:

Էրդողանի համոզմամբ՝ Ռուսաստանը պաշտպանում է մեկին, որի վարչակազմի պատճառով 350 հազար մարդ է մահացել: Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն նույնպես կոշտ է արձագանքել ռուսական ռազմական ինքնաթիռների վերոնշյալ գործողություններին:

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունն օրեր առաջ հայտարարել է, որ Ռուսաստանին պատկանող ռազմական ինքնաթիռը երկրորդ անգամ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելիս   խախտել Թուրիքիայի օդային սահմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ