04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Ռազմական ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը կշարունակվի

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը ք.Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ հետ հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զագացման նոր հեռանկարներ կնախաձեռնվեն:

Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ