23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կրեմլի դերը Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի առաջադրման մեջ

”Ժառանգության” վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը համամիտ է ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի այն տեսակետի հետ, որ Հայաստանում արտաքին աշխարհի գործոնը ներքաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն ունի: ”Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ազդեցությունները չափազանց էական են, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքական համակարգն իսպառ կորցրել է իմունիտետը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը: Նրա խոսքով` և իշխանությունը, և ընդդիմադիր կուսակցությունները կամ իսկապես ցանկանում են, կամ ստիպված են մեծ տեղ հատկացնել արտաքին ազդակներին: 

Տեր-Պետրոսյանի լռությունը Սաֆարյանը կապում է Ծառուկյանի որոշման հետ: ”ՀԱԿ-ի քայլերը ամիսներ շարունակ փոխկապակցված են եղել ԲՀԿ-ի քայլերի հետ, եթե ԲՀԿ-ն քայլ չի կատարում, բնական է, որ ՀԱԿ-ն էլ չի կատարելու և նրան էլ դժվար է որոշումներ կայացնել, եթե նրա որոշումներում առանցքային տեղը վերապահված է  այլ ուժի”,-մեկնաբանեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Սաֆարյանի կարծիքով` ԲՀԿ-ը միակ քաղաքական ուժն է, որի լռությունն աշխատում է իր օգտին: ”Եթե անգամ Գագիկ Ծառուկյանը առաջադրվի, միևնույնն է, նրա իմիջն արդեն ձևավորված է, այսպես ասած` ռասկրուտկան ապահովված է և հավելյալ ժամանակ չի պահանջվի Ծառուկյանին հասարակության մոտ ներկայացնելու համար, նա այդ խնդիրը չի ունենա, որ կարող են ունենալ հանրությանը քիչ ծանոթ քաղաքական գոծիչները”,-ընդգծեց Սաֆարյանը: Նման կերպ ԲՀԿ ղեկավարը մի կողմից հասարակական սպասումներն է բարձրացնում, մյուս կողմից էլ ինտրիգ է ստեղծում իր շուրջը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ