20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանցիները շնորհակալություն են հայտնում հայերին

”Ես ոչ մի բողոք չեմ ստացել, և Ադրբեջանի հավաքականի անդամներն ու նրանց պատվիրակության ներկայացուցիչները գոհ են Հայաստանում իրենց հանդեպ վերաբերմունքից և կազմակերպված աշխարհի առաջնությունից”,-այսօր ասուլիսում ասաց ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Քոու Վուն: Նա ինքն անձամբ է զրուցել ադրբեջանցիների հետ և դժգոհություններ նրանցից չեն ստացվել:   

”Իրենց անունից շնորհակալություն եմ հայտնում հայերին և Հայաստանին ջերմ ընդունելության, ջերմ վերաբերմունքի համար”,-նշեց նա: 

ԱԻԲԱ նախագահը վստահեցրեց, որ հակառակ պատկերը չի եղել Բաքվում: Ինքը ներկա է եղել և անձամբ հետևել է բոլոր իրադարձություններին: ”Հայերին Բաքվում առանձին հյուրանոցում են տեղավորել և ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները”,-ընդգծեց նախագահը` նշելով, որ հանդիսականի մասով բացասական բաներ չի նկատել ինքը:  

Հավելենք, որ այսօր կայանալիք եզրափակչում Հայաստանը ներկայացնելու է 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը: Նրա մրցակիցը շոտլանդացի Սքոթ Ֆոռեսին է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ