02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոչինչ, որ միասին մենք գաղափարախոսություն չունենք, ժամ առաջ ուզում ենք գալ իշխանության…

 “Ընդդիմությանը պիտի հարցնեք, ինչ -որ հայեցակարգեր են քննարկում, որի քննարկման մոտիվացիան հետեւյալն է` ոնց անենք, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտից դուրս գա, ոչինչ, որ միասին մենք գաղափարախոսություն չունենք, կամք ունենք եւ ժամ առաջ ուզում ենք գալ իշխանության”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդդիմության միասնական թեկնածու լինել:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն ընդդիմություն է, Գալուստ Սահակյանը պատասխանեց.”Ըստ կարգի քաղաքական ուժն ինքն է հայտարարում, թե ինքը ինչ է: Ասում են այլընտրանք է”: Դիտարկմանը, թե բրյուսելյան հայտարարությունն արդյոք տեղավորվում է “այլընտրանքի” շրջանակներում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. ”Մարդիկ որ մի քիչ ազարտի մեջ են մտնում, անսահմանափակ են դառնում”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ