29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գործազուրկները հրաժարվում են աշխատանքի առաջարկներից. ինչո՞ւ

Հայ գործազուրկներից ոմանք հրաժարվում են ”Զբաղվածության պետական ծառայության՛՛ գործակալության հատկացրած աշխատանքից: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը: Նրանք հաճախ հրաժարվում են աշխատանքից, քանի որ աշխատավարձերն են ցածր լինում: Մեկ այլ պատճառ ևս կա: Հարությունյանի խոսքով` գործազուրկներից ոմանք հրաժարվում են աշխատանքից, քանի որ չեն ցանկանում պետության հատկացրած նպաստից զրկվել: 2012 թ-ի 11 ամսվա մեջ 11 հազար նպաստառուներից 340-ը հրաժարվել է իրեն տրված աշխատանքից:

Նման դեպքեր հաճախ է լինում բժիշկների մոտ: Նրանցից մոտ 130-ը հրաժարվել է գնալ աշխատելու մարզերում:

 Վարորդների դեպքում, Հարությունյանն այս գործոն բերեց: ”Հաճախ պահանջվում են վարորդներ` իրենց մեքներաներով, մի մասին այդ պայմանները չեն բավարարում ու այդ տեղերը թափոըր են մնում”,-ասաց Հարությունյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ