28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Բիշարյանը զարմանում է` քաղաքական կենսագրություն չունեն, նախագահ են ուզում դառնալ

Հաշվի առնելով այն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԱԽ անդամ է, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ նա երկրի ներքին խնդիրները արտերկրում է բարձրաձայնում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանին եւ պատգամավոր Հովհաննես  Մարգարյանին այս հարցն ուղղվեց:

“ԲՀԿ նախագահի այցը Բրյուսել երկու պարզաբանում կատարեց, որ ինքը առաջադրվելու է որպես թեկնածու եւ շոշափվել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Ես կարծում եմ վերադարձից հետո կհստակեցվեն, այդ ջրբաժանը կառաջանա եւ դրանից հետո նոր ԱԱԽ-ում գուցե քննարկում լինի”,-արձագանքեց Հեղինե Բիշարյանը:

Հստակեցմանը, թե խոսքը երեւույթի մասին է` արտերկրում քննադատել իշխանությանը, Բիշարյանը պատասխանեց.”Քանի որ իրենք են ընտրել ձեւաչափը, որտեղից խոսել, կարծում եմ ճիշտ կլինի, որ իրենք մեկնաբանեն, կոռեկտ չի, որ ես մեր գործընկեր քաղաքական ուժի հայտարարություններին, ընտրած վայրին գնահատական տամ”:

Հովհաննես Մարգարյանն էլ նկատեց, որ հարցը պետք է քննարկման առարկա դառնա ԱԱԽ –ում: Ինչ վերաբերվում է հարցին, թե եվրոպացի պաշտոնյան Ծառուկյանի` որպես նախագահի պոտենցիալ թեկնածուի մեջ կարեւորել էր լավատեսությունն ու մարդկային որակները, արդյո՞ք այդ չափանիշներով պետք է նախագահի թեկնածու առաջադրել, Հեղինե Բիշարյանն ասաց. ”Ինձ համար ամենաառաջինը` կարեւոր է նրա անցած ճանապարհը, թե նա ինչպիսի ճանապարհ է անցել եւ ինչ հնարավորություն ունի հաղթահարելու այն բարիերը, որ նրա առջեւ դրված Է”:

Բիշարյանը հավելեց, թե բազմաթիվ անուներ են շրջանառվում, որոնց մասին մամուլում ընթերցելիս, զարմանում է, երբ քաղաքական կենսագրություն չունեցող անձը կարող է նախագահի թեկնածու առաջադրվել: “Գործող նախագահը բավականին երկար անցած ճանապարհ ունի, նրա հետագիծը քաղաքական է եւ լուրջ է : Ես վստահ եմ, որ նա ընտրվելու է երկրի նախագահ եւ այլ թեկնածուների մասին նույնիսկ չեմ էլ մտածել”,-եզրափակեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ