19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կուսակցության հետ նույն փաստաթղթի ներքո ստորագրելն անպատվաբեր է Հայաստանի համար. “Հայազն” միություն

Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանը “Հայազն” հայրենակցական միությունը հայտնեց,որ ՀՀ քաղաքական էլիտան եւ մասնավորպես Հանրապետական կուսակցությունը պետք է առաջնորդվի սեփական շահերով` նկատի ունենալով “Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում” համաժողովի շրջանակներում  ՀՀԿ-ի եւ “Ենի Ադրբեջան” կուսակցության` նույն փաստաթղթի տակ դրված ստորագրությունը:

Միության անդամների խոսքով` դա անպատվաբեր է Հայաստանի համար, եւ իրենք պահաջում են, որպեսզի դադարեցվեն որեւէ նման կառույցին ինտեգրվելու ուղղությամբ ձեռնարկված փորձերը:

Հայազն” միության անդամ Արմեն Աղայանի կարծիքով` այս քայլերը դատապարտելի են, քանի որ նկատելի է, որ մեզ փորձում են Եվրասիա մտցնել բավականին տխուր հեռանկարներով եւ որ դա փորձ է մեր ինքնիշխանությունը թուլացնելու համար: Այդ պատճառով էլ Արմեն Աղայանը կարծում է, որ անիմաստ է նման անհեռանկար կառույցի անդամ լինելը:

“Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում” միջազգային միջկուսակցական համաժողովը կայացել է դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում: Հայկական կողմից համաժողովին մասնակցել են ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ